Սուրբ Ծննդյան միջոցառումներ

Թեմակալ առաջնորդի օրհնությամբ ՀԱՍԵ Արցախի թեմի Եկեղեցասիրաց եղբայրակցությունը մի քանի օր շարունակ կազմակերպում է Սուրբ Ծննդյան միջոցառումներ: Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են տոնական հանդեսներ, բեմադրւթյուններ՝ համեմված հոգևոր երգերով և խաղերով:

Միջոցառումներին ներկա էին թե մեծեր և թե փոքրեր: Հունվարի 7-ին փոքրերի համար կազմակերպված հանդեսին ներկա էին շուրջ 150 երեխաներ, ովքեր սկզբում ունկնդրում էին տոների խորհուրդները, այնուհետև ստացած գիտելիքները ամրապնդում աստվածաշնչյան ուսուցմամբ բեմականացումներով: Ըստ Եկեղեցասիրաց եղբայրակցության խորհրդի անդամ, մանկապատանեկան և երիտասարդական խմբերի հետ տարվող հոգևոր-դաստիարակչական աշխատանքների պատասխանատու Էրիկ Աղաջանյանի՝ նախատեսվում է այդպիսի միջոցառումներ կազմակերպել նաև Արցախի մի շարք գյուղերում:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE