Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության ավետիսը Այգեստանում

Ս.Թ հունվարի 20-ին Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության ավետիսը հասավ նաև Ասկերանի շրջանի Այգեստան համայնք: Համայնքի հովիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանի ձեռամբ տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց ջրօրհնյաց կարգ, որին մեծ ուրախությամբ սպասում էին գյուղի մանուկներն ու ուսուցչական կազմը: Տեր Անդրեաս Թավադյանը ներկաներին բացատրեց օրվա խորհուրդը և կոչեց մշտապես միաբան լինել Քրիստոսի սիրով և օրինակով: Գյուղի եկեղեցին աշխուժացման ճանապարհին է:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE