Սուրբ Պատարագ Բերձորի Ս. Համբարձման եկեղեցում

Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ և արժանապատիվ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանի ձեռամբ, այսօր Բերձորի Ս. Համբարձման եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։

Եկեղեցին սովորականից ավելի բազմամարդ էր։ Պատարագին մասնակցելու էին եկել տեղի բնակիչները, ինչպես նաև Արցախի և Հայաստանի տարբեր բնակավայրերից հավատավոր մարդիկ։

Եկեղեցում հավաքված ժողովուրդը հոգևորականաց դասի գլխավորությամբ միասնական աղոթքով հայցեց Տիրոջ բարեգթությունը հայ ազգի համար և խնդրեց անսասան խաղաղություն Արցախ աշխարհին։ Սրբազան Հայրը իր օրհնության խոսքը փոխանցեց հավատավոր ժողովրդին։

Հավարտ պատարագի Տեր Բենիամին քահանա Ծատուրյանի ձեռամբ կատարվեց խաղողօրհնեքի արարողությունը և խաղողը բաշխվեց ժողովրդին։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE