Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Ամարասում

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի օգոստոսի 14-ին է տոնախմբում Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը:

Տոնի առթիվ այսօր Ամարասի վանական համալիրում ձեռամբ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ։ Պատարագին իր մեծարժեք մասնակցությունն է բերել նաև Հոգեշնորհ Տեր Ավետիք աբեղա Սողոմոնյանը։

Սուրբ Պատարագին ներկա էին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը և այլ պաշտոնատար անձինք։

Պատարագի ավարտին կատարվեց խաղողօրհնեքի արարողությունը։ Թեմակալ առաջնորդի ձեռամբ օրհնվեց խաղողը և բաժանվեց ժողովրդին։

Տոնի կապակցությամբ բակում պատրաստվել էին տաղավարներ, որտեղ յուրաքանչյուր գյուղ ներկայացրել էր իր գյուղի ավանդական ուտեստները։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE