Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնը Ասկերանում

Հայոց Եկեղեցու օրացույցում տոնական երանգով ընդգծված սեպտեմբերի 8-ը համարվում է ամենագեղեցիկ տոներից մեկը՝ Սուրբ Աստվածածնի հրաշափառ ծննդյան տոնը։ Այս առթիվ Աստվածամոր անունը կրող եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ և մեծ ոգևորությամբ տոնախմբվեց Տիրամոր ծնունդը։

Տոնի գաղափարով այս օրը Արցախի թեմում սահմանվել է նաև Ասկերանի Սուրբ Աստվածածնի Ուխտի օր։ Այդ կապակցությամբ Արցախի թեմի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տեր Սահակ վարդապետ Շաքարյանի հանդիսապետությամբ և ձեռամբ տեղի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանի եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Տեր Հայրը օրվա ավետիսը փոխանցեց հավատավորներին, ովքեր հոգևորականաց դասի առաջնորդությամբ միասնական աղոթք բարձրացրին՝ խնդրելով Աստվածամոր բարեխոսությունը։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE