Ստեփանակերտի ՌԴԹ-ը հյուրընկալվեց Արցախի թեմի գրասենյակում

Թեմակալ առաջնորդը հյուրընկալեց Ստեփանակերտի թատրոնի անձնակազմին

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը թեմի գրասենյակում հյուրընկալեց Ստեփանակերտի Ռուսական Դրամատիկական Թատրոնի(ՍՌԴԹ) անձնակազմին։ Սրբազան հայրը ողջունեց և իր օրհնությունը փոխանցեց ներկաներին։

ՍՌԴԹ-ը հիմնադրվել է 2022թ.-ին Ստեփանակերտում՝ Արցախի ռուսական համայնքի նախագահ Ալեքսանդր Բորդովի նախաձեռնությամբ։ 2023 թ. սեպտեմբերյան տեղահանությունից հետո թատրոնը վերածնվել և գործում է Երևանում՝ ԴԻԱԼՈԳ կազմակերպության թիմի և բարեկամների շնորհիվ՝ ղեկավարությամբ Յուրի Նավոյանի։

ՍՌԴԹ-ն, որի գեղարվեստական ղեկավարն է Ժաննա Կրիկորովան, 2024թ. «Արկտիկական բեմ» միջազգային թատերական փառատոնում պարգևատրվել է 2 հատուկ դիպլոմով։

Արցախի թեմն առայսօր տարբեր ծրագրերով համագործակցում է Արցախի ռուսական համայնքի հետ։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE