Ստեփանակերտի Փափազյանի թատրոնը վերածնվում է Երևանում
Երևանում դրվել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի վերակազմավորման հիմքը։
Այս կարևոր նախաձեռնությունը կյանքի է կոչվել Հայաստանի թատերական գործիչների միության և «Դիալոգ» հասարակական կազմակերպության, նրանց ղեկավարներ Հակոբ Ղազանչյանի և Յուրի Նավոյանի համագործակցությամբ։ Արցախի մայր թատրոնի տասներեք հոգանոց խումբը կրկին վերսկսել է իր գործունեությունը, և շուտով՝ նոյեմբերի 12-ին տեղի կունենա նրանց առաջին ներկայացումը, այն է՝ Ալեքսանդր Մանասյանի «Արցախյան սիրո հեքիաթ կամ Արա, պա ստի պեն կինի՞» ստեղծագործությունը՝ արցախյան բարբառով։
Նմանատիպ նախաձեռնությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Արցախն շարունակում է ապրել՝ իր մշակույթի, արվեստի և հայրենանվեր մարդկանց շնորհիվ։
© Աղբյուրը: news.am
