Սրբապատկերների օծում Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցում

Այսօր` 2022 թ. օգոստոսի 31-ին Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում երեկոյան ժամերգությունը հանդիսապետեց թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Հավարտ ժամերգության սրբազան հայրը կատարեց սրբապատկերների օծման արարողություն։ Այսուհետ վերանորոգված ու պայծառացած Սուրբ Հակոբ եկեղեցում հավատացյալներին աղոթքի պիտի տրամադրեն նաև եկեղեցու պատերին հանգրվանած օծյալ սրբապատկերները։ Սրբազան հայրը նաև աղոթք բարձրացրեց Արցախ աշխարհի պայծառ ու լուսավոր ապագայի և արցախցու բարօր կյանքի համար։


WP Radio
WP Radio
OFFLINE LIVE