Շրջափակման մասին թեմակալ առաջնորդի հարցազրույցը France.tv-ին

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հարցազրույց է ունեցել ֆրանսիական France.tv հեռուստատեսության «Արևելքի քրիստոնյաներ» հաղորդման եթերում:

Հարցազրույցի ընթացքում Սրբազան Հայրը մանրամասն ներկայացրել է Արցախում տիրող ներկայիս ճգնաժամային իրավիճակը՝ մասնավորապես շեշտելով, որ ավելի քան կես տարի շրջափակման մեջ գտնվող արցախահայությունը զրկված է առաջին անհրաժեշտության ապրանքներից և կոմունալ ծառայություններից, ինչը հետզհետե ավելի է խորացնում հումանիտար ճգնաժամը:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE