«Սերունդների տեսությունը» co-working «Արցախ 2024» հարթակում
Հոկտեմբերի 26-ին Արցախի թեմի «Ընծա» կենտրոնի երիտասարդական co-working «Արցախ 2024» հարթակի հյուրն էր սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Հայկ Տրունյանը, ով հանդես եկավ «Սերունդների տեսությունը» թեմայով բանախոսությամբ։
Ներկաները ծանոթացան տարբեր սերունդների մտածելակերպին, հոգեհուզական առանձնահատկություններին, ինչպես նաև նրանց հարաբերություններում առկա հակասություններին, դրանց պատճառներին և, ամենակարևորը, օբյեկտիվ լուծումներին։
Աշխարհի սոցիալական դաշտի օրեցօր փոփոխություններին զուգահեռ մշտապես մեծանում է կյանքի ընկալման, պատկերացումների տարբերությունը, ինչի հետևանքով տարբեր սերունդների հարաբերությունները ներդաշնակ լինելու համար անհրաժեշտ է հավելյալ ջանք ու գիտակից վերլուծական միտք։ Քանի որ թեման միշտ արդիական է, և բանախոսությանն էլ մասնակցում էին տարբեր սերունդների ներկայացուցիչներ, այն անցավ բավականին աշխույժ ու առողջ քննարկման մթնոլորտում։
Նման հանդիպումները տարբեր մասնագետների հետ լինելու են շարունակական։
Վայրը՝ ք․Երևան, Բաղրամյան 59գ։