Սբ. Հարության տոնը մանուկների հետ
Սբ. Հարության տոնը նշվեց Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում:
Հաստատության երեխաների համար կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում, որի մասնիկ էին կազմում հենց երեխանները: Միջոցառումը սկսվեց Տեր Անդրեաս քահանա Թավադյանի բարձրացրած տերունական աղոթքով, օրհնվեց զատկական սեղանը և ներկայացվեց օրվա խորհուրդը: Մանուկների օրհնությամբ և պահպանիչ աղոթքով ավարտվեց Տեր Հոր խոսքը:
Երեխաներին բաժանվեց Քրիստոսի Հարության մասին պատմող գունազարդ գրքույկներ, որից հետո տեղի ունեցավ մշակութային միջոցառում՝ ազգային երգ ու պարով նշվեց տոնական օրը: