Սբ. Հարության տոնը Բերձորում և Աղավնոյում

Սբ. Հարության տոնի առթիվ այսօր Արցախի թեմի հոգևոր հովիվներ Տեր Ներսես քահանա Ասրյանը և Տեր Մատթեոս քահանա Դրավանցը այցելեցին Քաշաթաղի շրջանի Բերձոր և Աղավնո համայնքներ։

Տեր Հայրերը Քրիստոսի հարության ավետիսը փոխանցեցին տեղի բնակիչներին և ներկայացրեցին տոնական օրվա խորհուրդը՝ վերջիններիս փոխանցելով իրենց օրհնությունն ու բարեմաղթանքները։

Բերձորի Սբ. Համբարձման եկեղեցում ձեռամբ Տեր Ներսես քահանա Ասրյանի մատուցվեց Զատկական Սբ. Պատարագ։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE