Ս. Հակոբավանքի վերականգնման գործընթացը մեկնարկեց շաբաթօրյակով

Սուրբ Հակոբավանքի վանահայր արժանապատիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի առաջնորդությամբ վանքի տարածքում կազմակերպվել էր շաբաթօրյակ. բարեկարգվել է վանքի շրջակա տարածքը, հարթեցվել է հողը, համապատասխան մասնագետի օգնությամբ իրականացվել է նաև տարածքի պեղումներ:

Մտահղացման համահեղինակ հանդիսացող պարոն Ռուբեն Վարդանյանը մի խումբ կամավորների հետ նույնպես իր մասնակցությունն ունեցավ այս գործընթացին: Աշխատանքներին միացել էին Արցախի տարբեր շրջաններից ավելի քան 100 կամավորներ` նախկին և ներկա պաշտոնատար անձինք, զինվորականներ և բոլոր նրանք, ովքեր սիրով միաբանվեցին սուրբ առաքելության շուրջ:

Շաբաթօրյակին միացել էին նաև Քոլատակի գյուղացիները` մեծ թե փոքր: Նույնիսկ 83-ամյա Ահարոն պապիկը իր ձեռքի գործիքով եկավ և լծվեց վանքի մաքրապատմանը:



WP Radio
WP Radio
OFFLINE LIVE