Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի տոնն Արցախում

Տոնի առթիվ պատարագ է մատուցվել Հակոբ Մծբնա Սրբի անունը կրող Արցախի թեմի գործող եկեղեցիններում:

Այսօր Հայոց Եկեղեցին նշում է Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրը։

Այս օրը համարվում է նաև ուխտի օր` հնամյա սրբավայր Ս. Հակոբավանքի, որտեղ թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ և Ս. Հակոբավանքի վանահայր արժանապատիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի մասնակցությամբ, մատուցվեց տոնական պատարագ: Պատարագին մասնակցել են թեմի հոգևորականաց դասը, ՊԲ ավագ գնդերեցը` մյուս գնդերեցների հետ միասին, և Արցախի տարբեր բնակավայրերից ժամանած ուխտավորներ:


Տոնի առթիվ սուրբ պատարագ է մատուցվել նաև Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցում՝ ձեռամբ արժանապատիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանի, որին իրենց մասնակցությունն են բերել նաև թեմի կիրակնօրյա դպրոցների փոքրիկ սաները: