Փոքրիկ դպրոցականներն ստացան վանահոր օրհնությունը

Վանք գյուղի դպրոցի առաջին դասարանի երեխաները ծնողների և ուսուցիչների հետ գնացել էին Գանձասարի վանք` ստանալու վանահոր օրհնությունը։ Հոգեշնորհ Տեր Սահակ վարդապետ Շաքարյանի առաջնորդությամբ բոլորով միասին աղոթք վերառաքեցին առ Աստված` հանուն խաղաղ և բարօր ապագայի:

Փոքրիկ դպրոցականները խոստացան, որ լավ կսովորեն և, հատկապես, կիրակի օրերին իրենց ծնողների հետ կմասնակցեն Սուրբ Պատարագին։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE