Պատարագ Սարուշենում՝ երկար դադարից հետո

Սարուշեն գյուղի Սբ. Ամենափրկիչ եկեղեցին մի քանի տասնամյակ է չի գործել։ Գյուղի բնակիչները վաղուց արդեն պատարագ ու ծեսեր չեն տեսել եկեղեցում։

Սբ. Հարության տոնին հաջորդող երկուշաբթի՝ մեռելոց հիշատակին նվիրված օրը Տեր Մատթեոս քահանա Դրավանցի ձեռամբ մատուցվեց Սուրբ պատարագ և փոխանցվեց Քրիստոսի Հարության ավետիսը։

Պատարագի մասնակիցների խոսքով՝ գյուղի բնակիչները ունեն պատարագի ու ծեսերի կարիք և միշտ պատրաստ են մասնակից լինել արարողություններին։

«Մենք ժամանակ առ ժամանակ կգանք և պատարագ կմատուցենք, որ ժողովուրդը զգա, որ եկեղեցին ու հոգևորականը իրենց հետ է». նշեց Տեր Մատթեոս քահանա Դրավանցը։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE