Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 24-րդ տարեդարձը
Վեհափառ Տեր, որդիական խոնարհությամբ շնորհավորում ենք Ձերդ Սրբության օծման և գահակալության 24-րդ տարեդարձը:
Ի խորոց սրտի մաղթում ենք Ձեզ կենաց արևշատ օրեր և հայցում ենք, որ Ամենակալ Աստված քաջ առողջություն և ծառայության արդյունաշատ տարիներ շնորհի Ձեզ:
Թող Ձեր հովվական գավազանը հաստատուն լինի և Տերը պարգևի Ձեզ երկար ու արդյունաշատ հայրապետական տարիներ: