Օրհնության գրեր նվիրյալ սպասավորության համար

Լրացավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններից բարեշնորհ Դավիթ սարկավագ Հովհաննիսյանի և Ռոբերտ սարկավագ Ոսկանյանի ծառայության ժամկետն Արցախի թեմում: Սարկավագներն անմնացորդ նվիրումով մի քանի ամիս շարունակ անսասան են պահել աղոթական կյանքը հայկական հնագույն վանքում:

Բարեխիղճ և նվիրյալ ծառայության համար թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել հոգևոր սպասավորներին՝ օրհնության գրեր շնորհելով նրանց:

Վրթանես Սրբազանն իր հայրական օրհնությամբ և աղոթքներով սարկավագներին բարեմաղթեց արդյունաշատ տարիներ հետագա ծառայության մեջ:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE