Նռնօրհնեք Արցախի թեմում
Եկեղեցում ճանապարհեցինք Հին տարին և դիմավորեցինք Նորը:
Թեմակալ առաջնորդի ձեռամբ և թեմի հոգևորականաց դասի մասնակցությամբ ք. Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվեց նռան օրհնության կարգ: Եկեղեցին լիքն էր հավատավոր մարդկանցով, ովքեր եկել էին եկեղեցում դիմավորելու Նոր Տարին:
Հավարտ արարողության Վրթանես Սրբազանն իր շնորհավորանքները բերեց բոլորին և բարեմաղթեց, որ նոր տարում Հայոց ազգը խաղաղությամբ ապրի իր սրբազան հողում: