Արցախցի նորաօծ քահանայի անդրանիկ Պատարագը

Այսօր` դեկտեմբերի 25-ին, ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդության Երևանի Քանաքեռի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում իր անդրանիկ Սուրբ Պատարագն է մատուցել նոյեմբերի 13-ին Ստեփանակերտի Ս. Աստվածածին եկեղեցում ձեռնադրված Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը, որի կապակցությամբ Արցախի թեմն իր շնորհավորանքներն է բերում արժանապատիվ Տեր Հորը և մեր հավատավոր ժողովրդին:

Քարոզի ժամանակ Տեր Հայրն անդրադարձ կատարեց իր անցած հոգևոր ուղուն` իր երախտագիտությունը հայտնելով այն մարդկանց, ովքեր եղան իր եկեղեցական ծառայության ճիշտ ճանապարհի ընտրության ջատագովն ու աջակիցը:

«Իրապես մեծ է Քահանայական կոչումը և սքանչելի, բայց անպտուղ է, եթե հիմնված չէ խոնարհության վրա, ուստի իսկապես ուրախ եմ, որ այսօր անդրանիկ Պատարագի Ավետարանը համընկել է Քրիստոսի կողմից տրված խոնարհության դասի հատվածի` Փարիսեցու և մաքսավորի առակի հետ, որովհետև այն մշտապես պետք է հիշեցնի` չկորցնելու խոնարհությունը և հեզությունը Աստծուն ծառայելու ընթացքում»,-իր քարոզում նշեց նորաօծ Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը:

Թող ընդունելի լինի Սուրբ Պատարագը

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE