Նորաօծ աբեղան

Սույն թվականի ապրիլի 25-ին օրհնությամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ձեռամբ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, Գանձասարի վանքում տեղի ունեցավ Դադիվանքի միաբան Մանվել սրկ. Սարգսյանի քահանայական ձեռնադրությունը:

Ձեռնադրության պատարագին նախորդող օրը՝ ապրիլի 24-ի երեկոյան, Գանձասարում կատարվեց ընծայման կարգը, իսկ հաջորդ օրվա արարողությունները, որոնք նախապես որոշված էին անցկացնել Դադիվանքում, ադրբեջանական կողմի արգելքից հետո տեղի ունեցան Գանձասարում:

Ի պատիվ Դադիվանքի վանահայր և նշանավոր զույգ խաչքարերից մեկի կանգնեցնող Աթանաս եպիսկոպոսի, սարկավագին ձեռնադրող Սրբազան հայրն անվանակոչեց Տեր Աթանաս: Հոգեշնորհ հայր սուրբն այս օրերին գտնվում է Դադիվանքում, ուր անցկացնում է քառասնօրյա պահեցողության շրջան, որն ընդունված ավանդույթ է Հայ Եկեղեցում:

Խոչընդոտները հաղթահարելով` հայր Աթանասն օծումից հետո կարողացել է հասնել իր ծառայության վայր: Չնայած անորոշ կարգավիճակին և ըստ էության արգելափակվածությանը` Դադիվանքում Ամնեյան հայոց կաթողիկոսի տնօրինությամբ մշտապես վեց միաբան է ծառայում` հերթափոխով:


WP Radio
WP Radio
OFFLINE LIVE