Նորանշանակ վանահոր մատուցած պատարագը Ամարասում
Սույն թվականի փետրվարի 5֊ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների հիշատակության օրը, որը նաև Ամարասի վանական համալիրի ուխտի օրն է: Արցախի թեմի Ամարասի վանական համալիրում Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպս. Աբրահամյանի նախագահությամբ Վանքի նորանշանակ վանահայր Տ.Սեպուհ քհն Հակոբյանը մատուցեց սուրբ և անմահ պատարագ։ Սրբազան հայրը ողջունեց ամենքին և ներկայացրեց նորանշանակ հայրերին։
Տեր հայրը խոսված քարոզում ամենքին տվեց պատգամ, որ լինելով որդի թե դուստր, պետք է ապավինենք Աստծուն և անցնենք զրկանքներով ու տառապանքներով պատված մեր ճանապարհը, քանզի հենց այդպիսի ուղով են անցել այն հավատացյալ զավակները, ովքեր այսօր դասվում են սրբերի շարքին։ Իսկ այդ ճանապարհի վերջում, Աստծո որդեգիր դարձած անձինք կոչված են Նրա սիրո, գթության և քաղցրության արտացոլումը լինել իրենց միջավայրում:
Տեր հայրը քարոզի վերջում շնորհավորեց նաև Սրբազան հորը անվանակոչության տոնի կապակցությամբ՝ ցանկանալով արևշատ օրեր։
© Արցախի թեմի տեղեկատվական բաժին