Նորանշանակ քահանա Արցախի թեմում
Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի տնօրինությամբ Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանը նշանակվել է քաղաք Մարտակերտի Սբ. Հովհաննես Կարապետ եկեղեցու և Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ, Մեծ Շեն, Ներքին Հոռաթաղ գյուղերի հոգևոր հովիվ:
Արժանապատիվ Տեր Հայրը իր անդրանիկ պատարագը մատուցեց քաղաք Մարտակերտի Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցում։
Վստահ ենք, որ Արցախի թեմի նորանշանակ քահանան իր սուրբ ուխտին հավատարիմ մնալով՝ նվիրվածությամբ կտանի այս աստվածահաճո լուծը: