Նոր շունչ ՔԴՔ կենտրոնի գործունեությանը

Արցախի թեմում նոր շնչով իր գործունեությունն է վերսկսել Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնը։ Այն հանդես է գալիս տարատեսակ ու բազմաթիվ միջոցառումներով՝ նպատակ ունենալով հայ քրիստոնյային ավելի մոտեցնել Աստծուն։ Ծրագրերի շրջանակներում հիմնականում ուշադրության կենտրոնում են պահվում երեխաներն ու երիտասարդները՝ հոգևոր սնունդ մատակարարելով նրանց։

Կիրակնօրյա դպրոցների բացումը, երիտասարդաց միության գործունեության վերսկսումը լայն հնարավորություններ են ստեղծում Աստծո խոսքը տարածելու և մեր հավատքը ամուր պահելու համար։

Երիտարդաց միության հանդիպումների ժամանակ քննարկվում են տարբեր հոգևոր և ճանաչողական թեմաներ։ Եկեղեցական օրացույցի հետ զուգահեռներ անցկացնելով՝ այս ժամանակահատվածում քննարկվում են Մեծ Պահքի կիրակիների խորհուրդները։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE