Նոր կիրակնօրյա դպրոցներ Արցախում

ՀԱՍԵ Արցախի թեմի ՔԴՔԿ-ի նախաձեռնությամբ փետրվար ամսում սկիզբ դրվեց կիրակնօրյա դպրոցների գործունեությանը Արցախի տարբեր բնակավայրերում։ Արդեն մեկ ամիս է, ինչ շուրջ 11 նոր կիրակնօրյա դպրոցներ իրենց դռներն են բացել Արցախի բալիկների համար՝ ազդարարելով ևս մեկ սուրբ առաքելության իրագործման սկիզբը։

Կիրակնօրյա դպրոցներում դասերն անցկացվում են տարբեր մեթոդներով։ Աստվածաշնչի ուսուցումը` համեմված թեմատիկ ձեռքի աշխատանքներով, հետաքրքիր և ուսուցողական խաղերով, նպաստում են երեխաների մտածողության, տրամաբանության, հիշողության զարգացմանը, ինչպես նաև ամրապնդում կապը Աստծո հետ։ Ուսուցիչների ոգևորությունը և դասերի վարման հետաքրքրաշարժ եղանակը շարժառիթ են դառնում, որ յուրաքանչյուր հաջորդ դասին ավելանա կիրակնօրյա դպրոցներում սովորող մանուկների քանակը։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE