Մյուռոնօրհնեք Անթիլիասի Մայրավանքում
Մյուռոնօրհնեքը Մյուռոնի պատրաստման հատուկ արարողություն է, որը մեծ նշանակություն ունի Եկեղեցու կյանքում։ Այն կատարվում է 7 տարին մեկ անգամ Մայր տաճարում, այնուհետև բաժանվում բոլոր թեմերին: Մյուռոնօրհնեքի հերթական արարողությունն առաջինն այս տարի տեղի ունեցավ Անթիլիասում։
Այս տարվա հուլիսի 1-ին Անթիլիասի Մայրավանքում տեղի ունեցած Մյուռոնօրհնեքի արարողակարգը իրականացվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռամբ: Մյուռոնօրհնեքին մասնակցելու համար Լիբանան են ժամանել եկեղեցիների պատվիրակությունները՝ հոգևոր առաջնորդների գլխավորությամբ, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներից ուխտավորներ։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ արարողությանը իրենց մասնակցությունն են բերել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Վերջիններս Սրբալույս Մյուռոնի օրհնության առթիվ փոխանցել են Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը և իրենց շնորհավորանքները հայտնել հայ ժողովրդի համար այսպիսի նվիրական իրադարձության կապակցությամբ։
Սրբազան արարողության ընթացքում Սուրբ Մյուռոնին միախառնվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբալույս Մյուռոնը։