Մկրտություն Նապատի Սբ. Ամենափրկիչ վանքում

Արցախի պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի տարածքում է գտնվում 17-րդ դարում կառուցված Սուրբ Ամենափրկիչ վանքը:

Հուլիսի 23-ին Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպս. Աբրահամյանի հյուսիսային սահմաններ կատարած այցի ընթացքում Հայր Աթանասի ձեռամբ և մասնկացությամբ զորամասի գնդերեց Մկրտիչ սարկավագի, Սբ. Ամենափրկիչ վանքում տեղի ունեցավ ուխտավորների մկրտության արարողություն:

Ուխտավորի երկար ու դժվարին ճանապարհի հանգրվան Սուրբ Ամենափրկիչ վանքում հնչեցված աղոթքները թող դառնան օրհնաբեր մեր ազգի և մեր հայրենիքի համար:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE