Մկրտություն Աղավնոյի Սբ.Նահատակաց Եկեղեցում
Սույն թվականի հոկտեմբերի 3-ին, նախաձեռնությամբ Աղավնո համայնքի ղեկավար, Հայ Առաքելական Եկեղեցու նվիրյալ զավակ Անդրանիկ Չաուշյանի, ձեռամբ և գլխավորությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և մասնակցությամբ Արցախի թեմի արժանապատիվ քահանաների և բարեշնորհ սարգավակների Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի Նահատակաց Սուրբ Եկեղեցում տեղի է ունեցել մկրտության արարողություն:
Համայնքի 60 անդամ՝ ծեր ու երեխա, այր ու կին, կոչվեցին լինելու Քրիստոսի ժառանգակիցներ և Հայ եկեղեցու զավակներ՝ կնքահայրությամբ համայնքի ղեկավար Անդրանիկ Չաուշյանի և մի շարք այլ անձանց: Հավարտ արարողության բոլոր ներկաները հրավիրվեցին հյուրասիրության համայնքի դպրոցի դահլիճում:
Մկրտությունը վերաբնակեցում է կամ հարություն է մեկ կյանքից դեպի մեկ այլ կյանք՝ մեղքի կյանքից դեպի հոգևոր կյանքը: Սբ. Մկրտությունը մասնավորապես և քրիստոնեությունն առհասարակ, մեզ ապրելու և արարելու ուժ և զորություն են տալիս: Այս ոգով և գիտակցումով մկրտվողները դարձան որդեգիրը Երկնավոր Հոր, եղան ժառանգակիցը Քրիստոսի և Տաճար Սուրբ Հոգու: