Միջոցառումների շարք Սուրբ Խաչի երևման տոնին

Արցախի թեմում մայիսի 7-ին նշվել է Սուրբ Խաչի երևման տոնը: Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում, ինչպես թեմի մյուս եկեղեցիններում մատուցվել է տոնական Սուրբ Պատարագ, որի ավարտին կատարվել է Հանրապետական մաղթանք ի նշանավորումն 1992թ. Շուշիի ազատագրման:

Թեմակալ առաջնորդի օրհնությամբ, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ և մայիսյան տոների վերարժևորման խորհրդով, Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու ներքնահարկի սրահում կազմակերպվել է նաև «Խաչով և հավատով կհաղթենք» խորագիրը կրող հոգևոր-մշակութային համերգ, որի ժամանակ ելույթ է ունեցել Արցախի «Մռակած» պետական երգչախումբը: Երեկոն զուգակցված էր նույն խորագիրը կրող թեմատիկ ցուցահանդեսով, որին ներկայացված էին Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանի աշխատանքները: Ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի մինչև հունիսի 1-ը:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE