Միջազգային խորհրդաժողով «Թեքեյան կենտրոն»-ում

2025թ․ հունիսի 25-ին Երևանում՝ «Թեքեյան կենտրոն»-ում, տեղի ունեցավ «Հայոց Արեւելից կողմեր․ Գարդման․ պատմություն եւ իրականություն» խորագրով միջազգային խորհրդաժողովը, որի ընթացքում քաղաքական ու գիտական ոլորտների 10-ից ավելի ներկայացուցիչներ՝ ՀՀ-ից ու արտերկրից, հանդես եկան զեկույցներով։

Խորհրդաժողովը կազմակերպել էին Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Արցախի թեմը (ԱԹ), ՀՀ ԳԱԱ Պատմություն ինստիտուտը և «Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ»-ը։ Ներկա էին գարդմանցիներ, Արցախի ու ՀՀ Ազգային ժողովների պատգամավորներ, պատմաբաններ, տնտեսագետներ, քաղաքագետներ, թեմայով հետաքրքրվողներ։

Մինչ խորհրդաժողովի բացումը, հնչեցին ՀՀ և Արցախի Օրհներգերը։ Խորհրդաժողովը նախագահող, ԱՀ Մշակույթի նախկին նախարար, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, ՀԱԵ ԱԹ թեմական խորհրդի ատենպետ Լեռնիկ Հովհաննիսյանը ողջունեց ներկաներին՝ հայտարարելով խորհրդաժողովի բացումը։ Ներկաներին ողջունեց ու խորհրդաժողովի բացումը Տերունական աղոթքով սկսեց ՀԱԵ ԱԹ առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Վերջում կազմակերպիչները հանդես եկան հայտարարությամբ։

Զոհրաբ Ըռքոյան


WP Radio
WP Radio
OFFLINE LIVE