Հայաստան, ք. Երևան, Այգեձորի փող., 53բ շենք +374 (10) 51-72-87
21.03.2026

Միացեք Արցախի մանուկներին

Լրահոս
Արցախի մանուկներին

Արցախի մանուկներին

Հադրութի մանկապատանեկան կենտրոնում գործում է «Լույս Արցախի մանուկներին» հոգևոր-կրթական ծրագիրը

«Լույս Արցախի մանուկներին» հոգևոր-կրթական ծրագիրը գործում է նաև Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում՝ հովանավորությամբ «Դանիական-հայկական բարեգործական առաքելության» և օրհնությամբ Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։

Ծրագրի շրջանակներում արցախյան բարբառով և ինտերակտիվ մեթոդներով երեխաները ծանոթանում են Աստվածաշնչի ուսուցանող պատմություններին՝ պահպանելով հայրենի մշակույթի ու հավատի կենդանի կապը։

Ծրագրին միանալու և մանրամասներին ծանոթանալու համար կարող եք գրել մեր էջին կամ զանգահարել՝ 097 751 276 հեռախոսահամարին։