Միասնական աղոթք մանուկների շուրթերից
Սուրբ Ծննդյան տոնի նախաշեմին թեմակալ առաջնորդի օրհնությամբ, կատարվել է միասնական աղոթք` Արցախի թեմում գործող կիրակնօրյա դպրոցների սաների մասնակցությամբ: Արցախի տարբեր քաղաքներում և գյուղերում գործող կիրակնօրյա դպրոցների երեխաները իրենց համայնքներում գործող եկեղեցիններում միաժամանակ աղոթեցին հանուն Արցախի և ի լուր աշխարհի հայտնեցին ամենասպասված ավետիսը` Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Ծննդյան լուրը:
«Հիսուս Քրիստոսին աղոթում ենք, որ մեզ խաղաղություն տա»,- ասում են աղոթքին մասնակից երեխաները: