Միասնական աղոթք հանուն Արցախի

Այսօր՝ օգոստոսի 12-ին, Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում երեկոյան ժամերգության ընթացքին տեղի ունեցավ շաբաթապահքն ամփոփող միասնական աղոթք։

Հավատավոր ժողովուրդն Աստվածամոր Վերափոխման տոնի նախօրեին համախմբվեցին եկեղեցիններում և Աստվածամոր բարեխոսությունը խնդրեցին Արցախ աշխարհի խաղաղության և հայ ազգի միասնության համար:

Ժամերգության ընթացքում հնչեց թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղերձը, որում մասնավորապես նշված էր. «Տառապանքը վատ է և ոչ մեկ չպետք է արհեստականորեն փնտրի այն, բայց ավելի վատ է անիմաստ տառապանքը. իսկ իմաստը պետք է գտնել հենց տառապանքի մեջ: Տեսնելով ներկա կյանքի ցավերը՝ մեր հայացքները պիտի ուղղենք դեպի երկինք, դեպի հավիտենականություն: 102-րդ սաղմոսը մեզ հիշեցնում է, որ ունայն ու անիմաստ են մեր բոլոր ջանքերն ու հույսերը, եթե դրանք կենտրոնացած են բացառապես մարմնավոր ու նյութական կյանքի վրա»: Վրթանես Սրբազանի` հայրական աղոթքով ու օրհնությամբ լեցուն ուղերձը, գոտեպնդեց և հույս ներշնչեց ժողովրդին:

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կայացած միասնական աղոթքին իրենց մասնակցությունն են բերել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը և այլ պաշտոնատար անձինք:

Լուսանկարները` Artsakhpress կայքէջից

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE