Մեր երկրում չի մարել ապրելու կամքը

Այսօր Արցախի դպրոցներում ղողանջեց առաջին զանգը, ինչպես թեմի առաջնորդն է ասել Գիտելիքի և դպրության օրվան նվիրված իր ուղերձում, ազդարարելով, որ փորձություններով անցած մեր երկրում չի մարել ապրելու կամքը: Բազմաթիվ մանուկներ այսօր առաջին անգամ ոտք դրեցին դպրոցի շեմից ներս:

Այսօր Արցախի դպրոցներ և մանկապարտեզներ են այցելել նաև թեմի հոգևորականները, շնորհավորել մանկավարժներին ու նրանց սաներին Գիտելիքի և դպրության օրվա, ինչպես նաև նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, նրանց փոխանցել թեմի առաջնորդի օրհնությունն ու բարեմաղթանքները: