Մեկնարկել են թեմակալ առաջնորդի հանդիպումները արցախահայության հետ

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն արցախահայության հետ հանդիպումների շարք է նախաձեռնել: Սոցիալական ու կենցաղային խնդիրների վերհանման շարժառիթից բացի, այսպիսի հանդիպումներն ունեն նաև ավելի առաջնային նպատակ. պահպանել հոգևոր կապն ու արցախահայության միասնականությունը:

Վրթանես Սրբազանի առաջին հանդիպումը կայացել է հունիսի 8-ին՝ Հրազդանի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Հանդիպմանը մասնակցել են մեծ թե փոքր: Մասնակիցների կարծիքով այսպիսի հանդիպումները կարևոր են, որպեսզի մարդիկ իրարից չհեռանան ու չմեկուսանան:

Հանդիպումներ են նախատեսվում նաև Աբովյան, Չարենցավան, Արմավիր, Վանաձոր և Երևան քաղաքներում։

Հետագա հանդիպումների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ` անցնելով հետևյալ հղումով.

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE