Մեկնարկել են դպիրների պատրաստման դասընթացները
Օրհնությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, Արցախի թեմում սկիզբ են դրվել դպիրների պատրաստման դասընթացներին։ Պատրաստման աշխատանքները ամրապնդում են եկեղեցու խորանի սպասավորների հոգևոր-ծիսական գիտելիքները։ Առաջին դասընթացի մասնակիցներն էին Ամարասի վանքի դպրաց սաներ Հայկ Հակոբյանը և Դավիթ Աթայանը։
Օգտագործելով համացանցային հեռավար ուսուցման հնարավորությունը՝ մեր սաները ջանում են կատարելագործել իրենց հոգևոր-ծիսական գիտելիքները` առավել պատշաճ սպասավորություն իրականացնելու համար։ Դասընթացները վարում է Արցախի թեմի քարտուղար Դավիթ ուրարակիր Փաշայանը։