Մայր Աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը նախագահում էր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Քառօրյա ժողովի քննարկման նյութ էին պետության առջև ծառացած հետպատերազմյան մարտահրավերները և Արցախից բռնի տեղահանվածների հիմնախնդիրները, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը, Եկեղեցու հոգևոր, կրթական ու սոցիալական առաքելությանն առնչվող հարցերը:

Ժողովի առաջին օրը զեկույցով հանդես եկան Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE