«Լույս Արցախի մանուկներին» կիրակնօրյա խմբակ
Սիրելի՛ արցախցիներ,
Ցանկանո՞ւմ եք, որ Ձեր երեխաները՝ 8-15 տարեկան, շփվեն իրենց հասակակիցների հետ, պահպանեն ու զարգացնեն արցախյան բարբառը և միաժամանակ դաստիարակվեն քրիստոնեական արժեքների ու ազգային ավանդույթների ոգով։
Սիրով հրավիրում ենք նրանց մասնակցելու «Լույս Արցախի մանուկներին» կիրակնօրյա խմբակի։ 🌿
Այստեղ երեխաները՝
- 🙏 կծանոթանան քրիստոնեական արժեքներին և առաքինություններին,
- 🎨 կմասնակցեն թերապևտիկ արվեստի դասերի՝ կավագործության, նկարչության և ձեռքի աշխատանքների միջոցով,
- 📖 կծանոթանան Մանկական Աստվածաշնչի ուսուցողական ու հետաքրքիր պատմություններին,
- 🤝 կշփվեն իրենց հասակակիցների հետ՝ ստեղծելով ընկերական ու ջերմ միջավայր։
📍 Հասցե՝ ք. Երևան, Բաղրամյան 59գ
💛 Ծրագիրն անվճար է։
⚠️ Տեղերը սահմանափակ են։
📞 Գրանցվելու համար զանգահարել՝ 097 751 276 հեռախոսահամարին կամ գրել Telegram-ի էջին։
✨ Սիրով սպասում ենք մեր փոքրիկ արցախցիներին՝ միասին սովորելու, ստեղծագործելու, ընկերանալու և մեր ազգային ու հոգևոր արժեքները պահպանելու համար։

