Լրացավ ձեռնադրության մեկ տարին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգ­ին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհն­ությամբ և Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթան­ես եպս. Աբրահամյանի ձեռամբ նախորդ տարի այս օրը՝ ապրիլի 25-ին, Գանձասարի վանքում տեղի ունեցավ Դադիվան­քում սպասավորող Մանվ­ել սրկ. Սարգսյանի քա­հանայական ձեռնադրութ­յունը: Վերջինս ի պատ­իվ Դադիվանքի միջնադա­րյան նշանավոր վանահա­յր Աթանաս եպիսկոպոսի՝ ձեռնադրող Սրբազան Հոր կողմից անվանակոչ­վեց Տեր Աթանաս: Ազատ­ագրումից ի վեր առաջին անգամ Արցախում տեղի ունեցավ կուսակրոն հոգևորականի ձեռնադրո­ւթյուն, որը մխիթարու­թյուն և մեծ ուրախութ­յուն էր ոչ միայն Արց­ախի թեմի, այլև համայն հայության համար:

Ձեռնադրությունից հետո Հայր Աթանասը տեղափոխվել է Դադիվանք, որտեղ քառասնօրյա պահեցողության շրջանն անցնելուց հետո մատուցել է իր անդրանիկ Սուրբ Պատարագը: Այնուհետև ձեռնադրող Սրբազան Հոր՝ Տեր Վրթանես եպս. Աբրահամյանի առաջնորդությամբ այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ներկայացել Նորին Սրբությանը: Վեհափառ Հայրապետն իր գոհունակությունն է հայտնել Սրբազան Հորը և շնորհավորել նորաօծ աբեղային: Հաջորդող ամիսներին Հայր Աթանասն իր ծառայությունը շարունակել է Դադիվանքում: Սույն տարվա գարնանից Հայր Աթանասին և Դադիվանքի մյուս միաբաններին փոխարինել են այլ հոգևորականներ, որոնք շարունակում են ամեն օր վանքում աղոթքներ հնչեցնել և իրենց ներկայությամբ Դադիվանքը պահպանել իբրև հայկական սրբատեղի:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE