Քրիստոսի Ծննդյան ավետիսը ՊԲ N զորամասում

Հունվարի 15-ին Մարտունի քաղաքի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցում Քրիստոսի Ծննդյան ավետիսը փոխանցվեց ՊԲ N զորամասի զինծառայողներին:

Տեղի ունեցավ Սուրբ և Անմահ Պատարագ, որից հետո կատարվեց Ջրօրհնյաց արարողություն ձեռամբ ՀՀ ԶՈՒ գնդերեց Տ. Գալուստ քհն. Սահակյանի:

Տեր Հայրը ներկաներին ոչ միայն փոխանցեց Սուրբ Ծննդյան բարի լուրը այլ նաև մաղթեց, որպեսզի նորածին մանուկ Հիսուսը նորովի ծնվի իրենց հոգիներում և խաղաղություն ու հաղթանակներ բերի Հայոց աշխարհին: Այնուհետև հավարտ արարողության օրհնված ջուրը բաշխվեց նրանց և մնացյալ զինծառայողներին, որպես հոգու և մարմնի բժշկություն:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE