Կոշիկ անապատ վանական համալիր
Կոշիկ անապատ վանական համալիրը Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում է: Վանքը Արցախի Խաղբակյան իշխանների հոգևոր կենտրոնատեղիներից էր: Կառուցվել է 11-12-րդ դարերում:
Վանքի՝ Կոշիկ անվանումը, հավանաբար, գոշք բառից է. գոշք ասում են լեռներում ապրող ճգնավորների խմբին: 2023թ.-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին վանքը բռնազավթված է Ադրբեջանի կողմից:Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է: