Կիրակնօրյա դպրոցի ուսուցիչների վերապատրաստում-սեմինար Արցախում

Ս. թ. հոկտեմբերի 21-ին, Հայ եկեղեցու Արցախի թեմի Առաջնորդ՝ Վրթանես եպս. Աբրահամյանի օրհնությամբ, Ստեփանակերտի առաջնորդարանում տեղի ունեցավ կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների վերապատրաստում-սեմինար: Ներկա էին թվով 36 ուսուցիչներ և թեմում ծառայող հոգևոր սպասավորներ:

Որպես գլխավոր բանախոս, հրավիրվել էր Հրաչ ավագ սարկավագ Սարգիսյանը, որ հանդես եկավ Աստվածաշնչի մասին հինգ դասախոսություններով: «Ի՞նչ է Աստվածաշունչը» հարցադրումը իր մեջ ներառեց ամեն ինչ, որ կապ ունի Աստվածաշնչի հետ՝ բնագրային, թարգմանական, լեզվաոճական, պատմական, կանոնական, մեկնաբանական հարցերի տարողունակությամբ:

Հարստացուցիչ այս դասախոսությունները ավելի հետաքրքրական դարձան դասախոսի կողմից պատրաստված ձեռագրական պատառիկների, տպագրված Աստվածաշնչերի նկարների և բազմազան գրաֆիկների ներկայացումով, թարգմանական նրբություններով և որոշ հատվածների համարների ու բառերի քննարկումով:

Լուսաբանիչ հանգամանք էր Աստվածաշնչի և այլ կրոնների սրբազան գրքերի համապարփակ համեմատական ներկայացումը:

Սեմինարի ավարտին ԴՀԲԱ կողմից ներկա ուսուցիչներին բաժանվեց Աստվածաշունչ:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE