Կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների պատրաստության դասընթաց
Կիրակնօրյա դպրոցների ծրագիրը Արցախի թեմում գործարկվել է թեմի ՔԴՔԿ-ի կողմից 2022թ. փետրվար ամսից, և ուրախալիորեն պետք է նշենք, որ այն արդեն հաջողված ծրագիր է: Անցնող ուսումնական կիսամյակում թեմում գործել են թվով 11 կիրակնօրյա դպրոցներ, որոնցից յուրաքանչյուրում դասավանդել են երկու ուսուցիչներ: Եկող ուսումնական տարում թեմը պատրաստվում է բացել ևս հինգ նոր դպրոցներ, որոնց համար ընտրված ուսուցիչների հետ այսօր թեմի առաջնորդարանում հանդիպել և նախապատրաստական դասընթաց է անցկացրել «Դանիական հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ գործադիր տնօրեն պարոն Արշավիր Գաբուջյանը: Պարոն Գաբուջյանը ապագա կիրակնօրյա դպրոցներին նվիրեց նաև մանկական Աստվածաշնչեր: Քրիստոսի արտերի ապագա սերմնացանները դասընթացից գնացին կրոնական և հոգևոր նոր գիտելիքներով զինված, հոգով ավելի հարստացած: