Խաչքարերի հովիտն Արցախում
Արցախի Կիչան գյուղի ճամփեզրին է գտնվում Խաչքարերի հովիտ կոչվող տարածքը, որը միջնադարյան հայկական գերեզմանատուն է:
Կառուցվել է 11-12-րդ դարերում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում պաշտոնապես վավերացված խաչքարային հուշարձանների թիվը հասնում է երկու հազարի: 2023թ.-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բռնազավթումից հետո դրանց վիճակն անհայտ է։