Քայլերթ դեպի հուշահամալիր

Թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ, այսօր` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին մեկնարկեց քայլերթ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:

Ստեփանակերտի Ս. Աստվածածին եկեղեցու բակում հավաքված ժողովուրդը թեմի հոգևորականաց դասի գլխավորությամբ շարժվեց դեպի հուշահամալիր` խորախորհուրդ խաչի առաջնորդությամբ:

Հուշահամալիրում կատարվեց հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ մեր հերոս նահատակների:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE