Կայացավ առաջին հոգևոր զրույց-հանդիպումը

Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ մեկնարկեցին հոգևոր զրույց-հանդիպումները` Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու ներքնահարկի սրահում:

Այսօրվա բանախոսն էր արժանապատիվ Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը, ով խոսեց հիմնականում այս նախաձեռնության նպատակների մասին։ Բանախոսության ավարտին մասնակիցները մեծ ոգևորությամբ իրենց հարցերն ուղղեցին Տեր Հորը` ստանալով համակողմանի պատասխաններ:

Այսպիսի հոգևոր հանդիպումները կրելու են շարունակական բնույթ, որի ժամանակ բանախոսությամբ հանդես կգան տարբեր հոգևորականներ և կներկայացնեն հանրությանը հուզող մի շարք թեմաներ:

Հանդիպումները տեղի են ունենում յուրաքանչյուր շաբաթ օր, ժամը 19:30-ից 21:00-ը Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու ներքնահարկի սրահում:


WP Radio
WP Radio
OFFLINE LIVE