Կատարվեց ընծայման կարգ
Ստեփանակերտի Ս. Աստվածածին Մայր Տաճարում այսօր` նոյեմբերի 12-ին, երեկոյան ժամերգության ավարտին կատարվեց ընծայման կարգ` ձեռամբ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Նորընծա ընտրյալը ՊԲ գնդերեց և Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն բարեշնորհ Գոռ սարկավագ Գյուրջյանն էր:
Վաղը նորընծան Ստեփանակերտի Ս. Աստվածածին Մայր Տաճարում կարժանանա քահանայական օծման ու ձեռնադրության: