Կանչված ենք ծառայելու․ Հանդիպում Հայր Ռուբենի հետ
Արցախի թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ սպասված հանդիպումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի հետ:
Հանդիպումը սկսվեց տերունական աղոթքով: Ողջույնի խոսքով հանդես եկավ Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ով իր օրհնությունը բերեց ներկաներին։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմանները՝
- Ինչի՞ համար ենք մենք կոչված
- Մեր ներուժը
- Խաչի ճանապարհը
Բանախոսությունից հետո հանդիպումը շարունակվեց հարց ու պատասխանի ձևաչափով, իսկ վերջում ներկաներին Հայր Ռուբենը նվիրեց Նոր Կտակարաններ։