Քահանայից ժողով Արցախի թեմում

Մարտի 3-ին Արցախի թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ թեմի քահանաների հերթական հաշվետու ժողովը թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախագահությամբ։

Ներկայացվեցին անցնող ամսվա ընթացքում կատարված աշխատանքները, արձանագրվեցին թերացումները և առկա խնդիրները։ Հատուկ ուշադրություն դարձվեց հովվական կյանքի ակտիվացմանը և քարոզչության խթանմանը։

Առաջնորդ Սրբազանը հորդորեց Մեծ Պահքի այս շրջանը լավագույնս օգտագործել մարդկանց դեպի Աստված ուղղորդելու և նրանց հոգևոր կյանքը աշխուժացնելու համար։