Քահանայից ժողով Արցախի թեմում

Փետրվարի 15-ին Արցախի թեմում տեղի ունեցավ հերթական քահանայից ժողովը: Թեմակալ առաջնորդի օրհնությամբ և Տերունական աղոթքով սկսվեց հանդիպումը և ունեցավ հագեցած ընթացք: Վրթանես Սրբազանը ժողովի մասնակիցներին ներկայացրեց Արցախի թեմում նշանակված նոր հոգևոր սպասավորին՝ Տեր Վաչագան քահանա Գյուրջյանին, և արդյունաբեր ծառայություն մաղթեց նորանշանակ քահանային:

Սրբազան Հայրը հանդիպման ժամանակ թեմական կյանքի հետ կապված մի շարք հարցեր բարձրացրեց, որոնց շուրջ հոգևոր հայրերի հետ միասին արդյունավետ քննարկումներ ծավալվեց: Հանդիպման առանցքային թեման հոգևոր կյանքի ակտիվացմանն ուղղված աշխատանքներն էր: Քահանա հայրերն իրենց հերթին հանդես եկան զեկույցներով և համապատասխան առաջարկներով:

Հանդիպման ավարտին թեմակալ առաջնորդը ներկաներին կրկին շնորհավորեց Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնի առթիվ՝ մաղթելով բարեբեր ընթացք ծառայության մեջ:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE